Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:39

Էնդրյու Շոֆերը Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականն է. ԱՄՆ դեսպանատուն

Էնդրյու Շոֆերը ԱՄՆ Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականն է։ Այս մասին «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են են ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանատնից:

«Այդ պաշտոնում նրա պարտականությունները ներառում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի գործառույթներ կատարելը և ղեկավարելն ԱՄՆ պատվիրակությունը` Ժնևի միջազգային քննարկումներում վրաց-ռուսական հակամարտության վերաբերյալ»,- ասված է դեսպանատան պատասխանի մեջ:

«Ազատությունը» հետաքրրքվել էր, թե ինչո՞ւ է փոխվել ԵԱՀԿ խմբում ամերիկացի համանախագահ Էնդրու Շոֆերի պաշտոնը. դեսպանատան հաղորդագրությունում նա ներկայացվել էր որպես Կովկասյան բանակցությունների գծով պետքարտուղարության հատուկ խորհրդական, և թե արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ԱՄՆ-ը հրաժարվում է Մինսկի խմբում իր մասնակցությունից, թե՞ նոր պաշտոնյա է նշանակվելու որպես ամերիկացի համանախագահ։
«Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի խթանմանը», — հավելել են ԱՄՆ դեսպանատնից:

«Ազատության» հարցին` ԱՄՆ-ը հնարավոր համարո՞ւմ է Մինսկի խմբի հետագա գործունեությունը Ռուսաստանի հետ ներկայիս լարված իրավիճակում, Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը արձագանքել է, որ իրենք ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի վերջին ջանքերը՝ անմիջականորեն, ուղիղ ներգրավվելու ղեկավարների և արտգործնախարարների մակարդակով: Ինչպես նաև նշել է, որ երկու կողմերի պարտավորությունն ու ճկունությունը, երկկողմանի ուղղակի համագործակցությունը առանցքային են տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու համար:
«Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին այդ ջանքերում, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր»,- ասված է դեսպանատան գրավոր պատասխանի մեջ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+