Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:48

«3 հազար տարի շարունակ Արցախում հայկական մեծամասնություն է եղել». Արցախի պետնախարարը պատասխանել է Ալիևին

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օկուպացված Շուշիում արված հայտարարություններին:

Ինչպես նշել է Բեգլարյանն իր Telegram — ալիքում, Ալիևն ի թիվս այլ կեղծ պնդումների ասել է, որ խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում ադրբեջանական բնակչությունը մեծամասնություն էր կազմում, մինչդեռ իրականությունը հակառակն է:
Պետնախարարն ընդգծել է, որ 1921 թվականին Ղարաբաղի բռնակցման պահին ադրբեջանական բնակչությունը կազմում էր 4 %։ Նա հրապարակել է ԽՍՀՄ մարդահամարի ցուցանիշները, որոնց համաձայն 1926 թվականին այդ ցուցանիշը կազմել է 10.06 %, 1939 թվականին՝ 9.32 %, 1959 թվականին՝ 13.80 %: 1970 թվականին ադրբեջանցիների թիվը կազմել է 18.08%, 1979 թվականին՝ 22.98%, 1989 թվականին՝ 21.52%:

Բեգլարյանը նշել է, որ խոսքը Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների (այդ թվում նաև Իլհամ Ալիևի հոր) ներկայացրած ցուցանիշների մասին է, ուստի դրանք, անշուշտ, զգալիորեն ուռճացված են։

«ԽՍՀՄ տարիներին ԼՂԻՄ-ում անշեղորեն աճող ադրբեջանցիների թիվը պայմանավորված է բնիկ հայ բնակչության դեմ իրագործված Սպիտակ ցեղասպանությամբ։ Թող Ադրբեջանի իշխանությունները մեկընդմիշտ հիշեն, որ երեք հազար տարի շարունակ Արցախում եղել է բացառապես հայկական ճնշող մեծամասնությունը»- ընդգծել է Արտակ Բեգլարյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+