Այսօր ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը կդառնար 57 տարեկան:
Նրան վստահվեց Գետաշենի պաշտպանությունը: Երբ խորհրդային բանակն ու ադրբեջանական ՕՄՕՆ-ը այնտեղ սկսեց «Օղակ» գործողությունը, Թաթուլին հաջողվեց միայնակ գերի վերցնել ռուս գնդապետ Մաշկովին, որն այդ տարիներին աջակցում էր թշնամուն, և կյանքի գնով փրկել իրադրությունը: Կրպեյանը վերցրեց «Օղակ» գործողության պլանն ու պայթեցրեց նռնակը, սակայն Գետաշենը հավերժ ազատ տեսնելու նրա երազանքն այդպես էլ իրականություն չդարձավ:
«Քամին քարին ի՞նչ կանի: Ինչքան էլ քամիներ փչեն, քարի մեջ ուժը մնում է: Գետաշենն ինձ համար սրբություն է: Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով»: Սրանք մարտի ժամանակ Կրպեյանի արտաբերած խոսքերն են: Իր խոսքին հավատարիմ մնաց: Գետաշենը դատարկվեց, սակայն Թաթուլն իր մահով փրկեց 3000 հոգու կյանք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







