Այս պայքարը լինելու է ապակենտրոն և ցանցային։ Ամեն մեկը՝ մտավորականները, ուսուցիչները, ուսանողները, շարքային քաղաքացիները, ում համար թանկ է հայրենքը՝ ամեն մեկը ձևակերպելու է բողոքի իր ակցիան։ Այս մասին այսօր՝ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
Նա հայտնեց, որ առաջիկայում հանդես կգան հայտարարությամբ։ «Վստահեցնում եմ, որ այս իշխանությունը երկար կյանք չունի և առնվազն դրա համար ամեն ինչ անելու ենք։ Այս մարդիկ չեն եկել իշխանությունը գրավելու համար։ Նրանք եկել են հանուն իրենց ընտանիքների, ծնողների, քույրերի և եղբայրների»,-նշեց նա։
Ընդդիմության ներկայացուցիչը հայտնեց, որ քաղաքական ուժերից յուրաքանչյուրը բողոքի իր ձևն է ընտրելու։ «Վանեցյանն այսպես է որոշել, մենք մեր ծրագրերն ունենք։ «…» Վանեցյանն ամեն ինչ ճիշտ է անում, մենք իր հետ ենք»,-հայտարարեց Սաղաթելյանը։
ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը հայտարարել է, որ Ազատության հրապարակում բողոքի ակցիա է սկսում։ Նրանք կոչ են արել միանալ իրենց:
Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ իշխանությունները պատրաստ են Արցախն ամբողջությամբ հանձնել թշնամուն: Նա նաև հայտարարել է, որ չի պատրաստվում տուն գնալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







