Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:00

«Հապաղելու ժամանակ չունենք». Վանեցյանն իր կուսակիցների հետ Ազատության հրապարակում է

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը հայտարարել է, որ այս պահին կուսկացության անդամները Վանեցյանի գլխավորությամբ գտնվում են Ազատության հրապարակում: Նրանք կոչ են արել միանալ իրենց:

«Հայաստանն ու Արցախն այսօր բեկումնային օրեր են ապրում։
Քաղաքական իշխանության վերջին օրերի կեցվածքն ու խոսքն ապացուցում են, որ իշխանություն կոչվածները մտել են մեր պետության ու պետականության կործանման վերջին փուլ։ Հապաղելու ժամանակ մենք այլևս չունենք։

Սիրելի՛ հայրենակիցներ,
Այս կործանարար անիվը կանգնեցնելու մի ճանապարհ կա՝ հայությունը պետք է արթնանա ու նորից մեկ բռունցք դառնա։
Այո՛, օրվա իշխանությունը վերջին տարիներին արել է հնարավոր առավելագույնը՝ ստով ու կեղծիքով մեր ժողովրդի զգոնությունը բթացնելու, ինքնապաշտպանական ներուժը զրոյացնելու ուղղությամբ։
Ցավոք, հիմա արդեն ոչ թե հորդորների ու կոչերի, այլ՝ ոտքի կանգնելու ժամանակն է։ Հանուն մեր հայրենիքի, մեր պետության ու մեր զավակների ապագայի՝ այսօր մենք պարտավո՛ր ենք արթնանալ, սթափվել, պայքարել ու կանգնեցնել այս իշխանությանն ու նրա հովանավորներին։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Սույն թվականի ապրիլի 17-ին մենք՝ «Հայրենիք» կուսակցության անդամներս` կուսակցության ղեկավարի առաջնորդությամբ Ազատության հրապարակում ենք։
Մենք տուն չենք գնալու մինչև չհասնենք մեր նպատակին։
Այս գործողության խնդիրն է՝ լինելով առավելագույնս հասանելի՝ յուրաքանչյուր քաղաքացու բացատրել իրավիճակը, հնարավորինս հասկանալի ազդարարել մոտալուտ անդառնալի աղետի զանգերը, կոչ անել, օրինակ ծառայել՝ միավորվելու և գործելու։
Մեզ համար չկան բաժանարար գծեր։ Մեզ համար կա մեկ օրակարգ՝ պահպանել մեր հայրենիքը, կանգնեցնել պարտության անիվը, ինչի համար մեզ կամք ու միասնականություն է պետք։ Մենք այլևս այլընտրանք չունենք։

Այսօր մեր սկսած պայքարը կարող է և պետք է դառնա համաժողովրդական։ Սա կուսակցական խնդիր չէ, սա ներքաղաքական մրցավազքի խնդիր չէ։ Սա գոյության պայքար է, պայքար է՝ արևի տակ մեր հայրենիքի, մեր պետության տեղն ունենալու համար։

Սիրելի՛ հայրենակիցներ,
Եկե՛ք Ազատության հրապարակ։ Եկե՛ք ընտանիքներով, ընկերներով, հարազատներով, եկե՛ք ձեզ հարմար ցանկացած ժամի։ Եկե՛ք՝ անկախ ձեր քաղաքական հայացքներից, եկե՛ք՝ հանուն մեր այսօրվա ու վաղվա, հանուն մեր զավակների ու մեր սերունդների ապագայի։ Մենք սպասում ենք ձեզ Ազատության հրապարակում»,-ասված է կուսակցության հայտարարության մեջ:
Նշենք, որ իր Ֆեյբուքյան էջում հասարակությանը նույն կոչով անձամբ դիմել է նաև ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Նա հայտարարել է, որ իշխանությունները պատրաստ են Արցախն ամբողջությամբ հանձնել թշնամուն: Վանեցյանը հայտարարել է նաև, որ չի պատրաստվում տուն գնալ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+