Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:20

Ի՞նչ աջակցություն է ցուցաբերել Հայաստանն Արցախին 44-օրյա պատերազմից ասդին

Ի՞նչ աջակցություն է ցուցաբերել Հայաստանն Արցախին 44-օրյա պատերազմից ասդին

Այսօր՝ ապրիլի 13-ին, ԱԺ-ում ունեցած իր ելույթում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից 44-օրյա պատերազմից հետո Արցախին հատկացված սոցիալական աջակցությունները։

Նա նշեց, որ 2020 թվականից սկսած և ողջ 2021 թվականի ընթացքում իրականացվել է ավելի քան 2 տասնյակ միջոցառում՝ 136 միլիարդ դրամ ընդհանուր բյուջեով։ Գումարից 120 միլիարդը հատկացվել է 2021 թվականի ընթացքում, նշեց Գրիգորյանը։

Արցախում երաշխավորվել է արտակարգ իրավիճակներում կամ ռազմական կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժածների անվճար բուժօգնությունը և սպասարկումը։ 2021 թվականի ողջ ընթացքում ապահովվել են անվճար ուղևորափոխադրումներ Երևան-Ստեփանակերտ ուղղությամբ, որի համար միայն 2021 թվականին հատկացվել է 175 միլիոն դրամ։

Կառավարությունը միանվագ 68 000 դրամ է հատկացրել Արցախում հաշվառված կամ փաստացի բնակված անձանց և հավելյալ 15 000 դրամ՝ ՀՀ-ում անշարժ գույք չունենալու պարագայում։ Բյուջեն 7,3 միլիարդ դրամ է կազմել, օգտվել է 100 000 քաղաքացի։

Աջակցություն է տրամադրվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքների բնակիչներին։ Տրամադրվել է 300 000 դրամ՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի։ 35 000 մարդ օգտվել է ծրագրից։

250 000 դրամ է ստացել յուրաքանչյուր այն ընտանիքի անդամ, որ Արցախում հրետակոծության հետևանքով տունն է կորցրել։ Բյուջեն 1,3 միլիարդ է, 5388 մարդ օգտվել է ծրագրից։

Հյուրընկալ ընտանքիների համար գործել է 2 ծրագիր։ Այս դեպքում Հայաստանում ամեն հյուրընկալած ստացել է 35, իսկ Արցախում՝ 45 000 դրամի աջակցություն։ 30 000 դրամ են ստացել յուրաքանչյուր չափահաս բնակչի համար՝ հյուրատները։ Ամանորյա 20 000 դրամանոց աջակցություն է ստացել Արցախի նախադպրոցահասակ բնակչությունը։

2020-2021 թվականի առաջին ուստարվա վարձի ամբողջական տրամադրում է եղել այն ուսանողներին, ովքեր մասնակցել են մարտական գործողություններին, կամ եթե ծնողը կամ ամուսինն է մասնակցել։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+