Փառուխի հատվածում ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով ՊԲ զինծառայող է վիրավորվել։ Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից:
«Արդյունքում Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների մեկ զինծառայող վիրավորվել է։ Խաղաղապահ զորախմբի հրամանատարությամբ, երկու կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ, միջադեպը կարգավորվել է», — ասված է հաղորդագրության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







