Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ջեյմս Կլեվերլիի հետ, հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ-ից:
«Կողմերը քննարկել են տարածաշրջանում վերջին իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, մասնավորապես, Բրյուսելում (ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 6-ի հանդիպումը)», — ասված է արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



