Մայրաքաղաքում այսօր առավոտյան և ցերեկը, ապրիլի 9-ին, 12-ի կեսօրից հետո սպասվում է անձրև։
Ապրիլի 8-ի և 12-ի գիշերը, 10-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 11-ին, 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Մարզերում այսօր առավոտյան և ցերեկը, 9-ին, 12-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ նաև ամպրոպ: Ապրիլի 8-ի և 12-ի գիշերը, 10-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, ապրիլի 8-ին, 11-ին, 12-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 10-ից հետո աստիճանաբար կբարձրանա:
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







