Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ը։
«Կողմերը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների (ստորագրված Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների կողմից) իրագործման շուրջ, ինչպես նաև քննարկել իրավիճակն Ուկրաինայում»,- ասված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







