Սպիտակ տունը մտադիր է նվազեցնել Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը և 2023 թվականին միջոցներ չհատկացնել Արցախին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Հաղորդվում է, որ Բայդենի վարչակազմը ծրագրում է Հայաստանին հատկացնել ընդամենը 24 միլիոն դոլարի օգնություն, ինչը 21 միլիոն դոլարով պակաս է Կոնգրեսի կողմից հատկացվածից և մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ նախագահի կողմից հաստատված 2022 ֆինանսական տարվա համար:
ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր հիասթափությունն է հայտնել ԱՄՆ նախագահի աշխատակազմի այս դիրքորոշման կապակցությամբ։ Նա հույս է հայտնել, որ ANCA-ի դաշնակիցները Կոնգրեսում և սոցիալական ակտիվիստները անհրաժեշտ աշխատանք կկատարեն Հայաստանին և Արցախին օգնության ծավալն ավելացնելու համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







