Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:34

Յանիկյանական տարվա շրջանակներում Կամերային երաժշտության տանը հանդես կգա «Տաղարան» համույթը

Յանիկյանական տարվա շրջանակներում Կամերային երաժշտության տանը հանդես կգա «Տաղարան» համույթը

Յանիկյանական տարվա շրջանակներում ապրիլի 1-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը հանդես կգա «Տաղարան» համույթը։

«Ապրիլի 1-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթ (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան)

Ծրագրում՝ 1. Յ.Բախ — տոկատ Ռե մինոր երգեհոնի համար 2. «Ձայն մը հնչեց…» 3. «Բամբ, որոտան…» 4. «Ազատության մարտիկներին» 5. «Հայ ապրինք, եղբարք» 6. «Որդիս» — (երաժշտ. Ս.Երկանյան) 7. Կոմիտաս -«Հայաստան» 8. Գ.Երանյան — «Կիլիկիա» 9. «Իմ հայրենիք» 10. «Հույս Հայաստանի» — (երաժշտ. Ե Երկանյան) 11. «Քելե,լաո… » (մշակումը և գործիքավորումը ՝ Ս.Երկանյան) 12. Գ. Շահեն — «Յար,քո բարակ բոյին … , Բինգյոլ» (մշակումը և գործիքավորումը 13. «Արի, իմ սոխակ» 14. «Հինգ հայ սրտեր» — (երաժշտ. Գ.Սարգսյան) 15. Կարնո քոչարիներ (մշակումը և գործիքավորումը ՝ Ս.Երկանյան)։

Տոմսերի արժեքը՝ Պարտեր` կարգ 1-5 3000 դրամ, կարգ 6-13 2000 դրամ, Ամֆիթատրոն, օթյակներ 1000 դրամ: Մինչև 6 տարեկան երեխաների մուտքն արգելվում է»,-նշվում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կայքում զետեղված հաղորդագրության մեջ։

Գուրգեն Յանիկյանը Մեծ Եղեռնի ականատեսներից է։ Սովորել է Մոսկվայի համալսարանում, հետագայում հաստատվել ԱՄՆ-ում, որտեղ ճանաչման է հասել որպես անգլալեզու գրող, արժանացել «Մարկ Տվեն» մրցանակին։

Սփյուռքահայ գործիչը 77 տարեկան հասակում սպանել է ԱՄՆ-ում Թուրքիայի հյուպատոսին և փոխհյուպատոսին։ Դատարանում հանդես է եկել թուրքական ժխտողականության դեմ, պաշտպանել Արևմտյան Հայաստանի ազատագրության գաղափարը։

Դատապարտվել է ցմահ բանտարկության։ 1981 թվականինъ 8 տարվա բանտարկությունից հետո, Յանիկյանը տեղափոխվել է այցելուների համար փակ հիվանդանոց, որտեղ և մահացել է երկարատև հիվանդությունից հետո՝ 1984 թվականի մարտի 27-ին։ 2019 թ. մայիսի 5-ին վերահուղարկավորվել է Եռաբլուր պանթեոնում։

Յանիկյանը Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հոգևոր հիմնադիրներից է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+