«Պաշտոնական տվյալներով՝ ունենք 16 զոհ, որոնցից 6-ը զինվորական են։ Չեռնիգով քաղաքը ակտիվ ռմբակոծվում է։ Այնտեղ չկա գազ, լույս ջեռուցում։ Սենց որ գնա, այն կդառնա փոքր Մարիուպոլ»։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշել է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։
«Ա1+»-ի այն հարցին, թե ինչպես Մկրտչյանը կմեկնաբանի Ուկրաինայի գերագույն ռադայի թվիթերյան գրառումը, որտեղ Արցախում Ադրբեջանական հերթական ագրեսիայի մասին գրված էր հավանության՝ բութ մատի նշանով, Մկրտչյանն ասաց՝
«Ես երկար չեմ մեկնաբանի։ Դա Ուկրաինայի հայերի միության աշխատանքի արդյունքն է»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







