Մայրաքաղաքում մարտի 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ ձյուն է սպասվում։
Մարտի 25-ի ցերեկը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզեր․ շրջանների զգալի մասում մարտի 25-ի գիշերը, 26-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Մարտի 25-ի ցերեկը, 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, մարտի 25-28-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 25-29-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով:
Արցախում այսօր ձյուն է սպասվում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







