2022 թվականի առաջին եռամսյակում Վանի Աղթամար կղզի է այցելել շուրջ 15 հազար զբոսաշրջիկ: Այս մասին գրում է Ermenihaber-ը։
Նշվում է, որ զբոսաշրջիկների թվում եղել են ինչպես տեղացիներ, այնպես էլ օտարերկրացիներ։
Աղբյուրի հաղորդմամբ՝ այս օրերին Վանի Աղթամար կղզին, ինչպես նաև Սուրբ Խաչ հայկական եկեղեցին մեծ հետաքրքրություն են առաջացրել Նովրուզը տոնելու համար Վան այցելած իրանցի զբոսաշրջիկների շրջանում։
Նշենք, որ Վանում զբոսաշրջային ակտիվ շրջան են համարվում ամռան ամիսները, երբ հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում կղզի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







