Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:57

Փաշինյանն Արցախը գցել է Ռուսաստանի գրպանը, գլուխ էր գովում, թող լուծի գազի հարցը․ Շարմազանով

Փաշինյանն Արցախը գցել է Ռուսաստանի գրպանը, գլուխ էր գովում, թող լուծի գազի հարցը․ Շարմազանով

Նիկոլ Փաշինյանն Արցախը գցել է Ռուսաստանի գրպանը և իրականացնում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Այս իրավիճակում, սակայն, ըստ նրա, հայ-թուրքական և հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգին գնալն ինքնասպանություն է:

«Հաշվի առնելով աշխարհաքաղաքան իրավիճակը՝ այսօր Հայաստանի և Արցախի համար ամենաանպաստ պայմաններ են պայմանագրի ստորագրման գնալու համար։ Նիկոլ Փաշինյանի ռեժիմից ավելի ձեռնտու ռեժիմ երբեք ո՛չ Ալիևը, ո՛չ Էրդողանը չեն ունենալու Հայաստանում, հետևաբար, շտապում են ճնշում բանեցնել, որպեսզի հնարավորինս շատ օգտվեն»,- նշեց Շարմազանովը և հիշեցրեց՝ դեռ 2018 թվականին ինքը զգուշացրել է, որ հեղափոխության նպատակն Արցախի հանձնումն է և արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխությունը։

Խոսելով Արցախում ստեղծված իրավիճակի մասին՝ Շարմազանովը նշեց, որ սա հումանիտար աղետ է։

«Ես զարմանում եմ, որ որևէ մեկը հույս է փայփայում, որ այս իշխանությունները Արցախի ժողովրդի տարրական խնդիրները կկարողնան լուծել։ Փաշինյանը  գլուխ էր գովում, որ Ալիևի հետ ուղիղ կապ ունի, թող լուծի Արցախի գազի հարցը»,- նկատեց ընդդիմադիր գործիչը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+