Armenia Today-ի թղթակիցը կառավարության նիստի ճեպազրույցների ժամանակ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվել է, թե ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Հայաստան հատկապես որ երկրներից են բիզնեսներ տեղափոխվել։
«Չենք խրախուսում ընկերությունների տեղափոխումը Հայաստան, բայց փորձում ենք այնպես անել, որ տեղափոխվածները լավ զգան այստեղ»,-մասնավորապես ասել է Քերոբյանը՝ շեշտելով, որ նշվածը ՀՀ կառավարության մոտեցումն է։
Նա անդրադարձել է նաև Թռչնաբույծների միության կողմից մատնանշված այն խնդրին՝ ըստ որի՝ պահուստներում թռչունների միայն մեկ ամսվա կեր է մնացել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Armenia Today-ի հետ զրույցում Թռչնաբույծների միության նախագահը հայտնել էր, որ թռչունների կերի ներկրման խնդրի առաջ են կանգնել։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







