Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +11°
  • Երևան+11°
  • Գյումրի+4°
  • Վանաձոր+6°
  • Կապան+8°
  • Սևան+2°
  • 360.47 ▲ +0.12
  • 394.39 ▼ −0.70
  • 4.40 ▲ +0.01
  • 139.02 ▼ −0.08
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 16:13

Արժի, որ Հայաստանն ու Թուրքիան կարգավորեն հարաբերությունները. Միրզոյան

Արժի, որ Հայաստանն ու Թուրքիան կարգավորեն հարաբերությունները. Միրզոյան

Իմ գնահատմամբ մեր մասնակցությունն Անթալիայի դիվանագիտական ֆորումին ճիշտ որոշում էր և ուզում եմ ասել, որ Հայաստանն ու Թուրքիան պետք է և արժի, որ կարգավորեն հարաբերությունները և բացեն սահմանները։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Ըստ Միրզոյանի՝ այս ողջ գործընթացի մեջ երկու նախարարների հանդիպումը ևս իր դրական ազդեցությունն ունեցավ։ ««Որևէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չբերվեց, սակայն երկու կողմն էլ վերահաստատեց, որ շարունակում է երկխոսությունը՝ առանց նախապայմանների։ Տակտիկական առումով մի փոքր տարբերություններ կան, սակայն երկու կողմերն էլ հասկանում են, որ վերջնանպատակը սահմանների բացումն է»,- նշեց Միրզոյանը՝ հավելելով որ քննարկում են նաև առևտրատնտեսական և տեխնիկական մի շարք հարցեր։

Անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ վերջինիս կողմից փողկապ չկրելու հետ կապված շահարկումներին՝ Միրզոյանը նշեց, որ այդ ֆորումն «առանց փողկապների» էր։ «Տարբեր լուսանկարներից կարող եք տեսնել, որ նախարարների մի մասը կրում էին փողկապներ, մյուս մասը՝ չէին կրում, նույն նախարարները կարող էին հաջորդ օրն այլ կերպ հանդես գալ։ Ֆորմատն էր այդպիսին»,- ասաց Արարատ Միրզոյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+