Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունը:
«Կողմերը քննարկել են տարածաշրջանի ընթացիկ իրավիճակը, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին և 2021 թվականի հունվարի 11-ին եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







