Երևանում շաբաթ օրը տեղի է ունենում հերթական ակցիան՝ ի աջակցություն Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողության։ Այս անգամ «Ո՛չ ասենք նացիզմին» կարգախոսով է իրականացվում ակցիան։ Այն կազմակերպել է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը, որի առաջնորդը ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանն է։
Ակցիայի մասնակիցները հավաքվել են Շահումյանի արձանի մոտ, որտեղից նրանք երթով կշարժվեն դեպի ՀՀ – ում Ռուսաստանի դեսպանատուն:
«Մենք կուղևորվենք դեպի դեսպանատուն և մեր զորակցությունը կհայտնենք բոլոր նրանց, ովքեր պայքարում են իրենց անկախության և ինքնորոշման իրավունքի համար՝ լինի դա Արցախը, Ղրիմը, թե Դոնբասը», – ասվում է ՍԻՄ հաղորդագրության մեջ:



© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







