Փետրվարի 23-ին Փարիզում տեղի ունեցավ աշխարհահռչակ հայ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հեղինակած «Բնություն» վավերագրական ֆիլմի նախադիտումը և Փելեշյանի արվեստի մեծարման արարողությանը։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայոում ՀՀ դեսպանատունը։
Միջոցառումն իր ներկայությամբ պատվել էր անձամբ հեղինակը։ Ներկա էին նաև Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, արվեստի բնագավառի հայ ու ֆրանսիացի գործիչներ և լրագրողներ։
Ֆրանսիայում «Բնություն» ֆիլմի պրեմիերան արժանացել է ֆրանսիական հասարակության և մամուլի լայն ուշադրությանը։ Առաջատար ֆրանսիական պարբերականները բազմաթիվ հոդվածներ են նվիրել կինոյի հայ տաղանդաշատ վարպետին և երեք տասնամյակ ընդմիջումից հետո նկարահանված «Բնություն» ֆիլմին։
Ֆիլմը կյանքի է կոչվել ֆրանսիական «Կարտիե» հիմնադրամի բացառիկ աջակցության շնորհիվ։
Նշենք, որ «Բնություն» ֆիլմի 15 000 եվրո հոնորարը փոխանցել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







