Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հրամանագրով՝ Արմեն Մարտիրոսյանը հետ է կանչվել Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Ալեն Սիմոնյանի մեկ այլ հրամանագրով Լիտվայում Հայաստանի դեսպան է նշանակվել յոթերորդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։
Հովհաննես Իգիթյանը 1990-1995թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: ԳԽ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ:
1995-1999թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԵԱՀԿ ԽՎ ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար: «Հանրապետություն» խմբակցության անդամ:
2018թ. դեկտեմբերի 9-ին պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







