Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում այսօր անդրադարձել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզում հայտարարելուն։
«Ցանկացած ողջամիտ մարդ հասկանում է, որ այդ քրեական գործը որևէ իսկական միջազգային իրավական հիմքեր ունենալ չի կարող, և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում այն ինքնապաշտպանությունը, որն իրագործել է մեր ժողովուրդը, իրավական հետապնդումներ անելն անտրամաբանական է»,- նշեց նախարարը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի իրավապահները մտադիր են «սեղմ ժամկետներում ձերբակալել» Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմաթ Ավազովը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







