«Եվրատեսիլ-2022»-ում Էստոնիան կներկայացնի հայազգի Ստեֆան Այրապետյանը:
Այս մասին տեղեկացնում է err.ee կայքը։
Աղբյուրը նշում է, որ փետրվարի 12-ին Saku Suurhall-ում անցել Է Eesti Laul-2022 երգի մրցույթի եզրափակիչ փուլը, որում հանդես են եկել տասը մասնակիցներ: Ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում հաղթող է դարձել Stefan-ը (Ստեֆան Այրապետյան) «Hope» երգով, որը մայիսին կհնչի Թուրինում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթում:
Ստեֆան Այրապետյանը հայկական ծագումով էստոնացի երգիչ է և երգերի հեղինակ։ Նա սկսել է երգել վաղ տարիքից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







