Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:36

Գեղարքունիքի մարզում երկու «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիա է բացվել

Գեղարքունիքի մարզում երկու «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիա է բացվել

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Մ․ Քոչարյանի անվան թիվ 2 հիմնական և Գեղամասար գյուղի միջնակարգ դպրոցներում տեղադրվեցին ու բացվեցին «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիաներ։ Այս մասին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանից։

Լաբորատորիաների պաշտոնական բացումներին ներկա էին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը, «ԱՄՆ Հայ կրթական հիմնարկության հայաստանյան մասնաճյուղի» տնօրեն Արմինե Հարոյանը, «Արմաթ» կրթական ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանը, Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, դպրոցների մանկավարժները և աշակերտները։

Ինչպես ներկայացրեց «ԱՄՆ Հայ կրթական հիմնարկության Հայաստանյան մասնաճյուղի» տնօրեն Արմինե Հարոյանը, Ճամբարակի և Գեղամասարի դպրոցների ճարտարագիտական լաբորատորիաների տեղադրման և բացման համար «ԱՄՆ Հայ կրթական հիմնարկության» կողմից հատկացվել է շուրջ 10 միլիոն դրամ։

Ճամբարակի թիվ 2 հիմնական դպրոցում լաբորատորիայի բացման ժապավենը կտրելու նախապատվությունը տրվեց ուսման մեջ աչքի ընկած աշակերտներին։

«Արմաթ» կրթական ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանի ներկայացմամբ՝ աշակերտները ճարտարագիտական լաբորատորիաներում կսովորեն ծրագրավորում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում եւ տպագրություն։

Ճարտարագիտական լաբորատորիաների նշանակության մասին խոսեց «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։

«Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաներն ամենուր են, հանրային կյանքի բոլոր ոլորտներում։ Մենք պետք է հասնենք նրան, որ դպրոցներում մեր աշակերտները լիարժեք տիրապետեն դրանց, խորացնեն ու զարգացնեն իրենց գիտելիքները, մինչև չափահաս դառնալն արդեն կարողանան մտնել աշխատաշուկա։ Այս պարզ թվացող անկյունում դուք կշփվեք այնպիսի գաղտնիքների հետ, որոնք որոշում են մեր երկրի ապագան։ Այսօր մենք ձեզ համար հիմք ենք դնում լավագույն ապագայի կերտմանը, մեր ապագա հաղթանակներին, մեր հայրենիքի հզորացմանը։

Այսօր Հայաստանի 620 դպրոցներում տեղադրված են մեր ճարտարագիտական լաբորատորիաները, ինչը մեծ ձեռքբերում է մեզ համար։ Անելու ենք հնարավորը, որպեսզի ճարտարագիտական լաբորատորիաներում կրթվելու և աշխատելու հնարավորություն ունենան Հայաստանի բոլոր բնակավայրերում։

Կոչ եմ անում բոլորիդ՝ լավ կրթվել, խորությամբ ուսումնասիրել բնագիտական առարկաները, որոնք ձեզ շատ կօգնեն ծրագրավորման գործում։ Դուք այդպես կհամադրեք բոլոր գիտելիքները և կհասնեք լավ արդյունքի։ Սովորեք մոդելավորել ձեր գործիքները, ձեր հաստոցները, աշխատել հայտնագործությունների վրա, հանդես բերել նախաձեռնություններ, քանի որ մեր քանդված գործարանները պիտի վերականգնվեն, ինդուստրիալ հզոր Հայաստանը պիտի վերադառնա, այլապես մենք չենք կարողանա կանխել արտագաղթը, չենք կարող լայն հայրենադարձություն կազմակերպել։ Ուստի գիտելիքը պիտի դառնա դավանանք, մենք պիտի պաշտենք գիտելիքը»,-ներկաներին դիմեց Հայկ Չոբանյանը։

«Այս երկու լաբորատորիաներն արդեն թվով 56-րդն են Գեղարքունիքի մարզում։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի անունից ողջունում եմ բոլորիս և վստահեցնում, որ ինժեներական լաբորատորիաներում կրթությունը կկազմակերպվի հավուր պատշաճի, որ մեր համագործակցությունը դրված կլինի բարձր հիմքերի վրա, որպեսզի մնացած դպրոցներում ևս բացվեն «Արմաթ» ճարտարագիտական լաբորատորիաներ»,-նշեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը։

Ներկաներին ողջունեցին Ճամբարակի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Կարինե Գրիգորյանը, «ԱՄՆ Հայ կրթական հիմնարկության Հայաստանյան մասնաճյուղի» տնօրեն Արմինե Հարոյանը։

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման կրթական ծրագիրը 2011 թվականից սկսած նախաձեռնել և իրականացնում է «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը», որն այժմ ակտիվորեն իրականցնում է տեխնոլոգիական կրթության հայկական մոդելի արտահանման գործընթացն արտերկիր: Ճամբարակի և Գեղամասարի լաբորատորիայի բացմամբ՝ այժմ գործում է 621 «Արմաթ» լաբորատորիա Հայաստանում (ներառյալ՝ Արցախը), Հնդկաստանում և Վրաստանում, որտեղ շուրջ 16 հազար երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+