Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:26

Ձևավորվել է ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով

Ձևավորվել է ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողով

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի նախագահությամբ փետրվարի 11-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին ԱԺ նախագահի տեղակալ Գ․Բաղունցը, խմբակցությունների ղեկավարները, աշխատակազմի պատասխանատուները, ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը և ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ֆ․ Խաչատրյանը։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ-ից։

Խորհրդակցությանը քննարկվել է արցախահայության ազգային–ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման համար պետական հանձնաժողովի ձևավորման մասին հարցը։

Քննարկումների արդյունքում ձևավորվել է հանձնաժողովի հետևյալ կազմը․

Պետական հանձնաժողովի նախագահ ՝ Արթուր Բաբկենի Թովմասյան, ԱՀ ԱԺ նախագահ

Հանձնաժողովի նախագահի տեղակալներ ՝

Գագիկ Միքայելի Բաղունց, ԱԺ նախագահի տեղակալ, «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար

Կարեն Ալեքսանդրի Շահրամանյան, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար

Հանձնաժողովի անդամներ՝

Արթուր Իվանի Հարությունյան, ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար

Դավիթ Վլադիմիրի Գալստյան, ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար

Արթուր Արմենի Մոսիյան, ԱՀ ԱԺ «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության ղեկավար

Դավիթ Հայկի Մելքումյան, ԱՀ ԱԺ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար

Վահրամ Բալայան, ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների գծով մշտական հանձնաժողովի նախագահ

Դավիթ Կլիմի Բաբայան, ԱՀ արտաքին գործերի նախարար

Ռոբերտ Էդիկի Ղահրամանյան, ԱԺ աշխատակազմի ղեկավար

Վարդան Սարգսի Հակոբյան, արցախահայության ազգային–ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման ակտիվիստ, ԱՀ ԳՄ նախագահ

Հրաչ Շիրազի Սայիյան, երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ

Արշակ Վահագի Աբրահամյան, երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ

Վահագն Վարուժանի Խաչատրյան, երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ

Գրիգորի Գարիկի Հակոբյան, երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ

Հաջորդիվ արցախահայության ազգային–ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ծրագրի կազզման, ժամկետների և պատասխանատուների հստակեցման մասին հարցի քննարկումն էր։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+