Օրեր առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գլխավորությամբ Ադրբեջանի նախագահի հետ խոսել ենք 44-օրյա պատերամում անհետ կորածների ճակատագրի մասին։
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ադրբեջանն անընդհատ խոսում է Առաջին պատերազմում շուրջ 4 հազար անհետ կորածների մասին, բայց հայկական կողմը ևս ունի անհետ կորածներ. 777 անհետ կորած ունենք։ Փորձ է արվում ներկայացվել, որ հայկական կողմը քայլեր չի ձեռնարկվել։ Վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանին է փոխանցվել 108 մարդու մարմին։ Առաջիկա օրերին ևս 2 մարմին կփոխանցենք»,- հայտարարեց Փաշինյանը։
Ըստ նրա՝ այս գործընթացը սկսվել է դեռևս 2020-ի սկզբից։
«Այդ 108 մաիմինը վերադարձրել ենք առանց նախապայմանների, քանի որ հումանիտար հարցերը չպետք է սակարկության հարց լինեն»,- հայտարարեց նա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







