Վիեննայում Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպման անցկացման նախաձեռնությունը հայկական կողմից էր: Ինչպես հաղորդում է Trend-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Նրա խոսքով՝ Հայաստանն առաջարկել է հանդիպում անցկացնել կամ Ավստրիայում, կամ Շվեյցարիայում։
«2009 թվականին արդեն անհաջող բանակցություններ են եղել Ժնևում, ուստի որոշում է կայացվել հանդիպում անցկացնել Վիեննայում», — պարզաբանել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







