Պարարտանյութի շուկայում արձանագրված գնաճը լուրջ խնդիրներ է առաջացնելու։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ամփոփելով Շիրակի մարզ կատարած այցը։
«Մարդիկ շաբաթներ է, ինչ թակում են կառավարական տարբեր ատյանների դռները, բայց սայլը տեղից չի շարժվում։ Ուզում եմ միանգամից ասել․ խնդիրը միայն ֆերմերներին չի վերաբերվում, խնդիրը վերաբերվում է մեզ բոլորիս, թե նրանց ովքեր հաց են աճեցնում, թե նրանց ովքեր այդ հացը ուտում են։ Ժամանակին կառավարությունը սուբսիդավորում էր պարարտանյութի, սերմնացուի և վառելիքի գները։ Հիմա դա չկա։ Ես չեմ ասում, որ սուբսիդավորումը լավագույն լուծումն էր։ Անձամբ ես կողմ եմ սուբսիդավորել ոչ թե ներմուծողին, այլ դոտացիա տալ արտադրողին։ Դա, ի թիվս այլ դրական դրսևորումների, կխթանի շուկան և կմեծացնի մրցակցությունը»,- նշեց գյուղատնտեսության նախկին նախարարը։
Պատգամավորի խոսքերով՝ եթե պարարտանյութի հարցը չլուծվի, գարնանացանը վտանգի տակ է, մարդկանց միջոցները չեն հերիքում, որ վարկ վերցնեն։ Նրա խոսքով՝ շատ ֆերմերներ ցանքս չեն կատարի, դաշտերը կմնան ամայի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







