Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բոլոր կայարաններում հնչում են ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի ստեղծագործությունները։
«Ցավակցում ենք Մաեստրոյի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին»,- ասված է մետրոպոլիտենի Facebook-ի գրառման մեջ:
Նշենք, որ երկարատև հիվանդությունից հետո 63 տարեկանում մահացել է հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։
Հավելենք, որ Արթուր Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ փետրվարի 5-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում ժամը 17:00-20:00: Հուղարկավորությունը տեղի կունենա փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-13:00 նույն վայրից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







