ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Հանրապետության նախագահի թեկնածու են առաջադրել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին:
Armenia Today-ը քաղաքացիների շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե նրանք Վահագն Խաչատուրյանին պատկերացնո՞ւմ են որպես նախագահ և ի՞նչ կարծիք ունեն նրա մասին։
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ հրաժարականի տեքստում նշելով համազգային ճգնաժամի մասին։ Նա նաև շեշտել է, որ նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։
Ըստ Սահմանադրության՝ նախագահի պաշտոնն այժմ ժամանակավոր կզբաղեցնի ԱԺ նախագահը՝ մինչև նախագահի նոր ընտրությունները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







