Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) գլխավոր վեհաժողովը հաստատել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների մասին «Շուշիի հռչակագիրը»։
Փաստաթղթի օգտին քվեարկել է 266 պատգամավոր, դեմ է արտահայտվել 11 պատգամավոր:
Փետրվարի 1-ին Ադրբեջանի Միլի Մեջլիսը (խորհրդարանը) հաստատել էր Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիրը:
2021 թվականի հունիսի 15-ին այդ փաստաթղթի տակ ստորագրել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Հռչակագրի կետերից մեկն ասում է, որ երրորդ պետության կամ պետությունների կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի առկայության դեպքում երկրներից մեկի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անվտանգության նկատմամբ «կողմերը ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան միմյանց անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







