Ադրբեջանը երկաթգիծ կկառուցի մինչև Հայաստանի հետ սահման 2023 թվականին։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։
«Նախագահն ընդգծել է, որ Զանգիլան քաղաքի օդանավակայանը շահագործման կհանձնվի 2022 թվականին, մինչև Հայաստանի հետ սահմանը երկաթգիծը կկառուցվի 2023 թվականին, կիրականացվի նաև ավտոմոբիլային ճանապարհի շինարարություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները եռակողմ հայտարարություն էին ստորագրել, որն առնչվում է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







