Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աշխատանքից ազատել է Ազգային վիճակագրական գործակալության ղեկավար Էրդալ Դինչերին՝ երկրում գործազրկության և գնաճի վերաբերյալ տվյալների հրապարակումից հետո։
РБК-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է TELE1-ը՝ վկայակոչելով նախագահի հրամանագիրը:
Բացի այդ, գործակալությունը երկար ժամանակ չի ներկայացնում միգրացիայի և մահացության վիճակագրությունը, հաղորդում է հեռուստաալիքը:
Ըստ գործակալության տվյալների՝ Թուրքիայում գնաճի ցուցանիշը 2021 թվականի արդյունքներով հասել է 36,1 տոկոսի, ինչը ռեկորդային է վերջին 19 տարվա ընթացքում: Ընդ որում, գործազրկության մակարդակը, 2021 թվականի նոյեմբերի վերջին տվյալների համաձայն, պահպանվել է 11,2 տոկոսի մակարդակում՝ հաշվի առնելով սեզոնային գործոնները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







