ՀԱՊԿ ռազմական գերատեսչությունների ղեկավարների խորհրդի արտահերթ նիստը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով, տեղի կունենա վաղը՝ հունվարի 13-ին:
Այս մասին Armenia Today-ի թղթակցին հայտնել են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ նիստի ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն խաղաղապահ գործողության անցկացումը Ղազախստանում:
Հիշեցնենք, որ հունվարի 5-ի առավոտյան Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնանկ էր արել կառավարությանը և Անվտանգության խորհուրդի ղեկավարին։ Անվտանգության խորհրդի առաջին նիստում Տոկաևը Ղազախստանի իրադրությունը որակել է որպես պետության ամբողջականության խախտում և հայտնել, որ դիմել է ՀԱՊԿ-ին՝ «ահաբեկչական սպառնալիքի հաղթահարման համար»:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է ընդունել Հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան՝ երկրում իրադրությունը կարգավորելու համար:
Հայաստանը հունվարի 7-ին Ղազախստան է ուղարկել 100 զինծառայոողից բաղկացած ստորաբաժանում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







