Հունվարի 7-ին բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի տեղեկություներով` այդ օրը, երեկոյան, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ 33-ամյա Ա․Ա․-ն և հայտնել, որ դեկտեմբերի 13-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իր տան ննջասենյակի պահարանից գողացել են ոսկյա զարդեր և գումար։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Կայքի տեղեկություններով՝ Ա․Ա-ն աշխատում է «Հայէկոնոմբանկում», զբաղեցնելով բարձր պաշտոն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







