Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրերը կրճատելու մասին որոշմամբ կառավարությունն արձանագրում է, որ առաջիկա տարիներին ավելի շատ պետք է կենտրոնանալ աշխատանքի և արդյունքների վրա: Այս մասին կառավարության հունվարի 5-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սրանով մենք մեր քաղաքացիների հանգստի իրավունքը որևէ կերպ չենք նսեմացնում։ Օրենսդրությամբ սահմանված է 20 աշխատանքային օրվա արձակուրդ աշխատող քաղաքացիների համար, սրան գումարած՝ մենք 12 օր ունենք ոչ աշխատանքային օր: Ուզում եմ ընդգծել, որ այս քաղաքականությունն անցողիկ չէ, մենք պետք է կյանքի այս ռեժիմին սովորենք, որովհետև մտադիր չենք որևէ փոփոխություններ անել»,- ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի ԱԺ-ն ընդունեց Ամանորի ոչ աշխատանքային օրերը կրճատելու և միայն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ոչ աշխատանքային դարձնելու կառավարության նախագիծը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







