Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:16

ԱՄՆ պետքարտուղարությունը հայկական ՀԿ-ների ու լրատվամիջոցների դրամաշնորհ է հայտարարել

ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստանում գրանցված ՀԿ-ների և լրատվամիջոցների համար հայտարարել է բաց մրցույթ Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրով: Մրցույթին հատկացվող ընդհանուր գումարը կազմում է շուրջ 400 000 ԱՄՆ դոլար:

Հայտարարվել է, որ ընդունվում են Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի խթանմանը և քաղաքացիական կրթությանը միտված ծրագրային հայտեր: Դիմելու վերձնաժամկետը 2022 թվականի փետրվարի 21-ն է:

Հատուկ ուշադրության կարժանանան այն նախագծերը, որոնք միտված են նշված մեկ
և ավելի ուղղությունների.

— անկախ, բազմազան և բազմակարծիք լրատվական տիրույթի ձևավորում
Հայաստանում:

— քաղաքացիական մասնակցության, քաղաքական բանավեճի և սոցիալական պատասխանատվության զարգացման հարցում երիտասարդների ներգրավմանն ուղղված ջանքերի խթանում։

— աջակցություն այն նախաձեռնություններին, որոնք միտված են համացանցում
ազատության և թվային անվտանգության հմտությունների խթանմանը։

Պետքարտուղարությունը զգուշացնում է, որ այս ծրագրի ներքո չեն կարող ֆինանսավորվել. կուսակցական քաղաքական գործունեությունը, մարդասիրական օգնությունը և բարեգործական աշխատանքները,
գիտահետազոտական աշխատանքները, դրամահավաք արշավները, կոմերցիոն
նախագծերը, առևտրային աշխատանքները, համաժողովներն ու օտարերկրյա անհատական
գործուղումները, հիմնականում կազմակերպության ինստիտուցիոնալ կարողությունների
զարգացմանն ուղղված նախագծերը:

Կատարման տևողությունը 3-12 ամիս է: Ֆինանսավորվելիք նախագծերի քանակը՝ առավելագույնը 15՝ կախված նախագծերի բյուջեից: Տրամադրվող գումարի չափը՝ նվազագույնը 5 000, առավելագույնը 50 000 ԱՄՆ դոլար է: Ֆինանսավորումը կապահովվի կա՛մ դրամաշնորհի, կա՛մ համագործակցության
պայմանագրի ներքո: Համագործակցության պայմանագիրը կկիրառվի այն դեպքերում, երբ
նախագծում նախատեսվում է Միացյալ Նահանգների դեսպանատան զգալի
ներգրավվածություն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+