Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին կիրակի օրը հանդիպում է ունեցել հայաստանյան բուհերում սովորող իրանցի ուսանողների հետ:
Ինչպես հաղորդում է Հայաստանում ԻԻՀ դեսպանատան մամլո ծառայությունը, Զոհուրին այս հանդիպմանը ուսանողներին անվանել է երկու երկրների միջև հաղորդակցության կարևոր կամուրջ, որը կարող է նպաստել միջազգային գիտական փոխանակումների ընդլայնմանը:
Նա արտերկրում բնակվող իրանցիների հետ լավ հարաբերությունները համարել է երկրի նոր վարչակազմի առաջնահերթությունը:
Իրանցի ուսանողներն այս հանդիպման ժամանակ նա7 հայտարարել են համալսարաններում ուսման վարձերի ոլորտում իրենց խնդիրների եւ արտարժույթի հետ կապված իրավիճակի մասին: Դեսպանը խոստացել է հետեւել նշված հարցերին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







