Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Այս մասին հայտնում է championat.com-ը:
Ըստ աղբյուրի՝ ««Ռեալ» ակտիվ աշխատանք է տանում Արսենին ձեռք բերելու ուղղությամբ: Զախարյանը հենց այնպես չի համարվում Ռուսաստանի գլխավոր տաղանդը։
Այս մրցաշրջանում Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 17 խաղում 18-ամյա կիսապաշտպանը վաստակել է չորս գոլ և հինգ գոլային փոխանցում: Մոսկվայի «Դինամո» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Արսեն Զախարյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 2021 թվականի լավագույն երիտասարդ խաղացող:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







