Դեկտեմբերի 26-ին ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել։ Այն վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարսել Պետրոսյանը։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ-ից:
Օրակարգում «Արցախի Հանրապետության ինքնիշխանությանն ու սուբյեկտայնությանը սպառնացող վտանգների և մարտահրավերների մասին» խորագրով ԱՀ ԱԺ հայտարարության տեքստի բովանդակության քննարկման հարցն էր։
Խմբակցությունների տեսակետներն ու դիրքորոշումները քննարկելուց հետո հայտարարության տեքստը քվեարկության է դրվել և 3 կողմ ձայնով արժանացել հանձնաժողովի դրական եզրակացությանը: Այն ներկայացվելու է դեկտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին կայանալիք ԱԺ արտահերթ նիստի քննարկմանը։
Հիշեցնենք, որ վաղը Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր, որ վերոնշյալ հանձնաժողովում ասօր քննարկել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վտանգավոր հայտարարությունները՝ կապված Արցախի հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







