Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան+1°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 15:30

Բալիստիկ հրթիռների արձակման մասին Լոնդոնի հայտարարությունը Թեհրանն անվանել է միջամտություն Իրանի ներքին գործերին

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հայտարարությունը, որով դատապարտվում է իրանական բալիստիկ հրթիռների փորձարկումը, Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն Իրանի ներքին գործերին միջամտություն է անվանել, հաղորդում է «РИА новости»-ն:

«Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն ուրբաթ օրը դատապարտել է Իրանի կողմից բալիստիկ հրթիռների օգտագործումը փորձարկման ընթացքում՝ հայտարարելով, որ փորձարկումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի խախտում է, որը պահանջում է, որ Իրանը միջուկային զենքի առաքման համար նախատեսված բալիստիկ հրթիռների հետ կապված ոչ մի գործողություն չձեռնարկի՝ ներառյալ բալիստիկ հրթիռների տեխնոլոգիայի կիրառմամբ արձակումները»,- նշել է նա։

«Իրանը գործում է միջազգային օրենքների և դրույթների, ինչպես նաև սեփական պաշտպանական կարիքների շրջանակներում, ուստի նման հայտարարություններն ու դիրքորոշումը ոչ միայն Իրանի ներքին գործերին միջամտություն են համարվում, այլև Լոնդոնի երկակի ստանդարտների քաղաքականության շարունակությունն են»,- հայտարարել է Խաթիբզադեն:

Իրանական ИРНА պետական գործակալությունը ուրբաթ օրը հաղորդել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Մեծ մարգարե» զորավարժությունների ընթացքում իրանցի զինվորականները 16 բալիստիկ հրթիռ են արձակել, զորավարժությունների ընթացքում արձակվել են մեծ, միջին և փոքր հեռահարության հրթիռներ:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+