Մատուցված ծառայությունների ոլորտում 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է սակագների 1.8%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ` 0.4% գնաճ: Այս մասին հայտնում են Ազգային վիճակագրական կոմիտեից:
2021թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բժշկական ծառայությունների գների մակարդակն աճել է 0.1%-ով, բնակարանի նորոգման և սպասարկման ծառայություններինը՝ 0.2%-ով, տրանսպորտային ծառայություններինը՝ 0.5%-ով (պայմանավորված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների գների 2.0 % թանկացմամբ), իրավաբանական ծառայություններինը՝ 0.7%-ով, սպասարկման ծառայություններինը՝ 1.4%-ով, հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայություններինը՝ 1.3%-ով, հանգստի կազմակերպման ծառայություններինը՝ 4.6 %-ով:
Դրան զուգընթաց, հյուրանոցային ծառայությունների սակագները նվազել են 1.5%-ով, իսկ կենցաղային սարքերի նորոգման, կրթության, կապի, գեղեցկության սրահների և անձնական սպասարկման սրահների ծառայությունների գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







