Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության զարգացումը:
«Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 17-րդ արտահերթ նիստի շրջանակներում Իսլամաբադում կայացած հանդիպման շրջանակներում Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հետ կապված վերջին իրադարձությունները, ինչպես նաև հարաբերությունների զարգացման առկա միտումների կապակցությամբ գոհունակություն հայտնել»,- հաղորդում է ИРНА գործակալությունը:
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր իրանցի գործընկերոջը հրավիրել է Բաքու։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







