Հարավային Կովկասի հարցերով «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել Թուրքիայում, Անկարան ակնկալում է Վրաստանի մասնակցությունն այդ ձևաչափին։
Anadolu-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Խոսելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ երկկողմ հանդիպման մասին՝ Չավուշօղլուն հայտնել է, որ քննարկվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, որը տեղի է ունեցել Բրյուսելում դեկտեմբերի 14-ին՝ Եվրախորհրդի նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ:
«Մենք նաև քննարկել ենք «3+2» հարթակի նիստը, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին Մոսկվայում՝ արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով։ Դրան չի մասնակցել Վրաստանը, սակայն մենք ակնկալում ենք հաջորդ նիստն անցկացնել Թուրքիայում և հավատում ենք, որ Վրաստանը կմասնակցի դրան»,- նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը։
Վեց երկրներից համագործակցության պլատֆորմ ստեղծելու գաղափարը, որտեղ կընդգրկվեն Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։
Ավելի վաղ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին բացառել էր Թբիլիսիի մասնակցությունը «3+3» բանակցային ձևաչափին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







