Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մեկ օրում դիտակետերով և Բերձորի միջանցքով ապահովել են ավելի քան 400 ավտոմեքենաների անվտանգ անցումը Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ:
Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերում հետևում ենք հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրականացնում ենք հսկիչ-անցագրային ռեժիմ: Յուրաքանչյուր մեքենա ենթակա է զննման, իսկ անհրաժեշտության դեպքում մենք վարորդին խնդրում ենք դուրս գալ մեքենայից, որպեսզի ստուգվի մեքենայի սրահը»,- պատմել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Իվան Պադալկան։
Ռուսաստանի խաղաղապահ ուժերի քսանյոթ դիտակետերը տեղակայված են Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում սահմանազատման գծի ողջ երկայնքով: Ռուս խաղաղապահներն ապահովում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն, ինչպես նաև ապահովում են ավտոմոբիլային տրանսպորտի և մարդկանց անվտանգ մուտքն ու ելքը Բերձորի միջանցքով:
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







