Այսօր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ ռեկորդային թվով գյուղմթերք է արտահանվել։
Ճեպազրույցի ժամանակ Armenia Today-ի թղթակցի դիտարկմանը, որ մի քանի համայնքներում բերքը շատ է, սակայն արտահանում չկա, քանի որ խոշոր գործարարներին պատկանող ինտենսիվ այգիների արտադրանքն արտահանվում է, գյուղացիներինը՝ ոչ, Քերոբյանը պատասխանեց․
«Պետք է հասկանալ, թե ինչն է պատճառը։ Իսկ պատճառը հետևյալն է․ ինտենսիվ գյուղատնտեսության մեջ հնարավոր է արտադրել ստանդարտ ապրանքներ։ Այսինքն` մի չափի, մի որակի խնձոր, ինչը ավանդական գյուղատնտեսության մեջ բարդ է։ Բնականաբար, մեր ապրանքների իրացման համար նպատակային հանդիսացող երկրներում խոշոր առևտրային ցանցերը գնում են այն ապրանքները, որոնք համապատասխանում են իրենց պահանջներին»։
Մեր թղթակցի հարցին՝ ի՞նչ եք անում, որ գյուղացին կարողանա իրացնել բերքը՝ նա պատասխանեց․ «Մենք չգիտենք ձեր մատնանշած խնդիր մասին, մեզ այդ խնդիրը չի հասել»։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







