Հաշվի առնելով առաջիկա մեռելոցը և ժողովրդի մոտ ընդունված սովորույթը՝ ԱՀ կառավարությունն անվճար ավտոբուսներ է ապահովելու զոհվածների հարազատներին, որպեսզի հունվարի 7-ին և/կամ 2-ին կարողանան Արցախից այցելել Եռաբլուր ու վերադառնալ: Այս մասին հաղորդել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը։
«Բոլոր ցանկացողները պետք է մինչև դեկտեմբերի 29-ը զանգահարեն ԱՀ նախագահի աշխատակազմի թեժ գծին (119, 047119119)՝ նախօրոք գրանցվելու համար»,- ասված է Բեգլարյանի հայտարարության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







