Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:24

Հայ աշակերտները 5 մեդալ են նվաճել միջազգային օլիմպիադայում

Հայ աշակերտները 5 մեդալ են նվաճել միջազգային օլիմպիադայում

Հայ աշակերտները մասնակցել են Մոսկվայի քաղաքապետարանի կազմակերպած Մեգապոլիսների 6-րդ միջազգային օլիմպիադային և անհատական մրցույթում նվաճել են 3 արծաթե, 2 բրոնզե մեդալ՝ թիմային հաշվարկում արժանանալով 2-րդ կարգի մրցանակի, իսկ բլից-տուրում՝ խրախուսական գավաթի: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Օլիմպիադան անցկացվում է «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Ֆիզիկա» և «Քիմիա» առարկաներից. յուրաքանչյուր առարկայից մասնակցել են Երևանի ուսհաստատությունները ներկայացնող 2-ական աշակերտ:

Մեգապոլիսների 6-րդ միջազգային առարկայական օլիմպիադան անցկացվել է առցանց, մասնակցել է 35 խոշոր քաղաքի 257 աշակերտ: Երևանի թիմը ներկայացրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի (4 աշակերտ), «Քվանտ» վարժարանի (3 աշակերտ) և «Հերացի» ավագ դպրոցի (1 աշակերտ) սաները:

«Քվանտ» վարժարանի աշակերտներ Արայի Խալաթյանը («Ինֆորմատիկա»), Լեոնիդ Ասատրյանը («Քիմիա») և «Հերացի» ավագ դպրոցի աշակերտ Հայկ Աղեկյանը («Քիմիա») նվաճել են արծաթե մեդալներ, իսկ Ա. Շահինյանի անվան ֆիզիմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Վահրամ Ասատրյանն ու Ռուբեն Համբարձումյանը («Մաթեմատիկա»)՝ բրոնզե մեդալներ։

Տեղեկացնենք, որ առցանց օլիմպիադան, ըստ առարկաների, անցկացվել է Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում («Մաթեմատիկա»՝ ղեկավար Նարեկ Մկրտումյան, «Ֆիզիկա»՝ ղեկավար Հրանտ Թոփչյան), «Քվանտ» վարժարանում («Ինֆորմատիկա»՝ ղեկավար Լևոն Մուրադյան) և ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում («Քիմիա»՝ ղեկավար Անդրանիկ Դավինյան)։ Օլիմպիադայի կազմակերպումը համակարգել է Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցից ՏՏ կոորդինատոր-պատասխանատու Դավիթ Մինասյանը:

Հիշեցնենք, որ Երևանի թիմը 2020-ին նույն օլիմպիադայում արժանացել էր 4 արծաթե և 1 բրոնզե մեդալի, իսկ թիմային հաշվարկում կրկին նվաճել էր 2-րդ կարգի մրցանակ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+