Նարեկ Մանթաշյանին ձերբակալելու որոշում է կայացվել: Այս մասին հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Ժանրի կանոններին համապատասխան ԱԱԾ-ն որոշել էր «գյոզով» իրականացնել Նարեկ Մանթաշյանի ձերբակալությունը՝ հավանաբար ապահովելով կալանքի հիմքերը, որը բարեհաջող տապալեցինք: Ժամը 14:00-ին կլինենք ԱԱԾ-ում: Սա հերթական պետպատվերն է: Հիշեցնեմ՝ Նարեկ Մանթաշյանը մեղադրվում ՀՀ պետական դրոշը կառավարության շենքում ծածանելու մեջ: Դե ինչ, պարոնա՛յք դհոլչիներ, կհանդիպենք դատարանում»,- ընդգծել է փաստաբանը։
Նարեկ Մանթաշյանը «Այլընտրանք» ՀԿ-ի համահիմնադիրն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







